4302 դիտում
09:30 21-06-2017
ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել ինքնիշխանությունը. ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի. Արթուր Ղազինյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության և առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական և տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, և առաջարկը հավասարապես ուղղված է նաև ռուսական կողմին, և այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, և ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը:
«Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը և Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված և համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այդքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, և երրորդը՝ այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ:
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի և հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,- հավելեց մեր զրուցակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով