211652_close_icon
views-count2611 դիտում article-date 11:30 21-06-2017

Ֆիլիպիններում ահաբեկիչները հարձակվել են դպրոցի վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցող մի խումբ գրոհայիններ զինված հարձակում են գործել Ֆիլիպինների հարավում՝ Հյուսիսային Կոտաբաբատո նահանգում գտնվող Պիգավայան քաղաքի դպրոցի վրա։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իշխանությունները տեղի ունեցածի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդել, թե արդյոք կան զոհեր կամ վիրավորներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի հատուկջոկատայիններն օգնում են ազատագրել Մարավի քաղաքը, որը մասամբ գտնվում է ԻՊ գրոհայինների ձեռքում։ Շուրջ 1 ամիս շարունակվող մարտերի ժամանակ սպանվել է 257 ահաբեկիչ, սակայն սպանվել է նաև 26 խաղաղ բնակիչ և 62 զինվորական։

Նմանատիպ նյութեր