15191 դիտում
18:30 20-06-2017
Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5), յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
[b]Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:[/b]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
15:50 03-06-2014
ՊՆ-ում ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»