Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 19-ին, ժամը 17:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 14:14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ 3 թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է մահճակալից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1941 թ. ծնված Լ. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ:
***
Հունիսի 19-ին, ժամը 08։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: