211652_close_icon
views-count3349 դիտում article-date 11:54 19-06-2017

«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների 14 սաներ հաղթող են ճանաչվել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից համատեղ իրականացվող «Ես նկարում եմ Պետերբուրգը» գեղանկարների մանկական մրցույթում, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Որպես խրախուսանք՝ հունիսի 19-ին նրանք մեկնեցին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցեն մշակութային բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ «Ալ առագաստներ» տոնակատարությանը և պարգևատրման արարողությանը: Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ մրցույթի հաղթողների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, բարի ճանապարհ մաղթելով երեխաներին, վստահեցրել է, որ քույր և գործընկեր քաղաքների հետ իրականացվող նման նախաձեռնությունները շարունակական կլինեն: «Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր