211652_close_icon
views-count3677 դիտում article-date 13:21 18-06-2017

Եզրափակվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել նախ փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության, այլ երկրների հետ փոխգործակցության, արտաքին քաղաքական գործընթացներում խորհրդարանների դերի բարձրացման և այդ ասպարեզում համակարգված տեղեկատվական քաղաքականության թեմաներով: Նիստի ավարտին քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը, որը կհրապարակվի առաջիկա օրերին: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր