211652_close_icon
views-count5076 դիտում article-date 12:21 18-06-2017

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հունիսի 17-ին, ժամը 19:34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի Ղռեր կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին: Այրվել է 70 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 100 ընկուզենու տնկի: *** Հունիսի 16-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է մոտ 0,5 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր