Թուրքիայում շուրջ 70 զինվորական է թունավորվել. բոլորը հոսպիտալացվել են
Թուրքիայում գրանցվել է զինվորականների զանգվածային թունավորում, այդ մասին հաղորդում է Haber Turk-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մանիս նահանգում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ընթրիքից հետո տեղի կենտրոնական հսպիտալ է դիմել 69 զինծառայող, ովքեր բողոքել են վատ ինքնազգացողությունից։ Բոլոր զինծառայողները հոսպիտալացվել են։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։