211652_close_icon

Կայացավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կայքի պաշտոնական շնորհանդեսը

views-count688 դիտում article-date 17:50 17-09-2025
Կայացավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կայքի պաշտոնական շնորհանդեսը։
Պատմական այս իրադարձությունը պետք է լինի
ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։
Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն։

Ընտանիքիս կողմից իրականացվող այս կարեւոր գաղափարը նվեր է ամբողջ հայությանը, որպես առաջինը Քրիստոնեություն ընդունած ազգ։

Շնորհանդեսի ընթացքում հայրս հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց որ ցանկացած հայ կարող է մի մասը դառնալ այս աստվածահաճո գործի։

Աղոթքը շուրթերին, երազանքներն ու նպատակները մտքում, քարը քարին դնել, մի ծառ տնկել եւ ապագայում իրենց երեխաներին ու թոռներին պատմել կառուցման աշխատանքներին իրենց մասնակցության մասին։

Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։

Արձանի տեղադրումը թող լինի հույսի, լույսի եւ վերածննդի իրական խորհրդանիշը հայ ազգի համար

Նմանատիպ նյութեր