211652_close_icon
views-count2217 դիտում article-date 16:06 16-06-2017

Արցախյան հակամարտության կարգավորման կարևոր գործողությունները կատարվում են կուլուարներում․ Անուշ Սեդրակյան

Մեր դիվանագիտությունը չի կարողանում լավ աշխատել Եվրոպական կառույցների, ԶԼՄ-ների հետ՝ ավելին, փորձում են Ղարաբաղյան և Ղրիմի հիմնախնդիրը նմանեցնել, ինչը սխալ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը: «Մյուս կողմից՝ հակամարտության կարգավորման շուրջ կարևորագույն գործողությունները կատարվում են կուլուարներում, և մարդիկ հաղորդակից չեն դառնում դրանց»,- հավելեց Սեդրակյանը: Անդրադառնալով «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքին, Անուշ Սեդրակյանն ասաց, որ նախկինում կարծում էր, թե փոխզիջումներ պետք է լինեն, բայց ապրիլն այլ բան ցույց տվեց: «Տեսանք՝ ինչ է նշանակում զիջած հողի ամեն սանտիմետրը, տեսանք՝ փոխզիջումը կյանքեր արժեցավ »,- ընդգծեց նա։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերին, ասաց, որ երկուսն էլ հայկական կողմի շահերից չեն բխում:

Նմանատիպ նյութեր