3138 դիտում
15:23 15-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Հրազդանում փոխվեց երկաթգծի տարածքի սնուցման սխեման. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության, ինչպես համակարգում են ասում՝ «Գոտիավորման խմբի» մասնագետների ուսումնասիրությունների հասցեն այս անգամ Հրազդանի Երկաթգծի տարածքն էր. կասկածում էին, որ այստեղ առկա է զգալի ջրակորուստ: Ջրաքանակի չափումները և ջրագծերում կորուստների հայտնաբերման ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չէին սխալվում:
Բանն այն է, որ «Մաքրավանի» պոմպակայանից եկող եւ դեպի Միկրո ու Կենտրոն թաղամասերը ձգվող ջրատարին տասնամյակներ առաջ միացված է եղել 3կմ երկարությամբ 500մմ տրամագծով պողպատե ջրագիծ, որի նպատակը այն տարիներին աշխույժ կյանքով ապրող Երկաթգծի տարածքի ջրամատակարարումն էր: Սակայն այստեղ ներկայումս բնակվում է ընդամենը մի քանի տասնյակ ընտանիք: Մինչդեռ նշված ջրագծի վրա առկա բազում վթարների պատճառով տրվող վայրկյանում 26 լիտր ջրից սպառողին էր հասնում միայն 3-ը: Խողովակաշարում մշտապես ստիպված էին ապահովել 7մթն ճնշում, ինչը տեխնիկական խնդիրներ էր առաջացնում թե բաշխիչ ցանցում եւ թե բնակարաններում:
Ահա եւ որոշվեց փոխել Երկաթգծի տարածքի սնուցման սխեման: Միկրո և Կենտրոն թաղամասերի օրվա կարգավորիչ ջրամբարները /ՕԿՋ/ սնուցող պոմպակայանից դուրս եկող ջրագծին միացվեց հատուկ այս նպատակով կառուցված 145 մետր երկարությամբ 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակ, տեղադրվեց ճնշման կարգավորիչ փական, ինչը թույլ տվեց ապահովել նշված թաղամասերի առանձին ջրամատակարարումը: Այսպիսով 3կմ-անոց վթարված ու հնամաշ ջրագիծը դարձավ ավելորդ եւ հանվեց շահագործումից:
Արդյունքում հնարավոր եղավ վայրկյանում խնայել 23 լիտր ջրաքանակ՝ այն ուղղելով Միկրո և Կենտրոն թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5815 դիտում
14:59 29-05-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Ճամբարակի վթարը «գաղտնի» չմնաց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12107 դիտում
14:15 30-05-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Լիճքի՝ 3 տեղից վթարված ջրագիծը վերանորոգվեց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2824 դիտում
14:20 09-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Մեծամորում վերանորոգվում է շենքերի «ներքին կալցոն». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4660 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած