12110 դիտում
14:15 30-05-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Լիճքի՝ 3 տեղից վթարված ջրագիծը վերանորոգվեց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մարտունու ենթաշրջանի Լիճք գյուղով է անցնում «Ծակքար-Մարտունի» 18 կիլոմետրանոց 400 մմ տրամագծով երկաթե ջրատարը, որից սնուցվում է նաեւ տվյալ բնակավայրի բաշխիչ ցանցը:
Իսկ Լիճքում կա մի նեղ փողոց (6 մետր լայնությամբ), որի բնակիչները տարիներ շարունակ բողոքում էին խոնավությունից: Գետնի երեսին ջուր չէր երեւում, սակայն տները մշտապես խոնավ էին, նկուղներում էլ ջուր էր հավաքվում: Պարզ էր, որ ինչ որ տեղից ջուր էր ներծծվում: Բայց որտեղի՞ց:
Ըստ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Մարտունի» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գնել Կարապետյանի, վերջերս փողոցի ավելի քան 100 մետրանոց մի հատված դարձավ փորձադաշտ: Գյուղ եկան մասնագետներ, տեխնիկա, սկսվեց տարածքի ուսումնասիրությունը: Ի վերջո ջրագծի վրա վթար հայտնաբերվեց, ավելի ճիշտ՝ միանգամից 3 վթար: էքսկավատորը շերեփը վրա բերեց ու շուտով իրար հետեւից բացվեցին վթարված հատվածները: Մինչեւ 10 սանտիմետր տրամագծով անցքերից ջուրը հոսում էր առատորեն, բայց դուրս չէր տալիս, որովհետեւ հողի կազմն այստեղ հիմնականում ավազային է, ջուրը ներս է գնում ու … հայտնվում հարակից մեկ տասնյակից ավելի տնատիրություններում:
Ջրմուղագործները սկսեցին ... ու մի պահ կանգնեցին: Պարզվեց, որ 50-60 ականներին կառուցված այդ հնամաշ ջրատարի վրա ջրթողի (слив) տեղ նախատեսված չէ, դրանով պայմանավորված, խողովակի մեջ եղած ջուրն անընդհատ դուրս էր թափվում վթարված հատվածներից, լցվում խրամուղի, խանգարում աշխատանքներին: Պոմպերը չէին հասցնում ջուրը դուրս քաշել:
Երկու օր պահանջվեց խնդրի լուծման համար: Ի վերջո, հաջողվեց ջրագծի վթարված տեղերին հնարավորինս լայնշերտ «կարկատաններ» եռակցել: Ամեն ինչ իր տեղն ընկավ. ջուրը գնաց իր ճանապարհով, ջրմուղագործերն էլ ազատ շունչ քաշեցին ու անցան հաջորդ խնդրի լուծմանը:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4949 դիտում
15:03 29-01-2018
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Ջրագիծը Երեւանի Քուչակի փողոցում կառուցվեց ճիշտ ժամանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6444 դիտում
20:06 05-04-2018
Վեոլիա Ջուրը աշխատում է. Ժայռաբեկորը «պատռել» էր ջրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1222 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4693 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած