211652_close_icon

Վ. Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԻՊ-ի դեմ պայքարող սուննի խմբավորումներին»

views-count2707 դիտում article-date 15:28 15-06-2017
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցությունցուցաբերել այն սուննի խմբովորումներին, որոնք կորոշեն միանալ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին, հաղորդում է Ria Novosti-ն։ ՌԴ նախագահի խոսքով՝ գաղափարի հետ համաձայն են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու սիրիական զինվորականությունը։ «Սիրիայում շատ են խմբավորումները, այդ թվում՝ սուննի, և նրանք մեզ հայտնել են, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ և պայքարել ԻՊ-ի դեմ։ Ադ մասին մենք տեղեկացրել ենք նախագահ Ասադին ու սիրիական ռազմական ղեկավարությանը»,-ասել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր