Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ
Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տաջիկստանի նախագահ գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացմանը:
Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ: