211652_close_icon

Աննախադեպ. Կոլումբիայում պաշտոնապես ամուսնություն է կնքվել 3 տղամարդու միջև

views-count3207 դիտում article-date 16:43 14-06-2017
Կոլումբիայում առաջին անգամ 3 տղամարդկանց միջև պաշտոնապես ամուսնություն է գրանցվել։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը։ Ամուսնացող եռյակը՝ դերասան Վիկտոր Ուգո Պրադան, սպորտային մարզիչ Ջոն Ալեխանդրո Ռոդրիգեսը և լրագրող Մանուել Խոսե-Բերմուդեսը, հունիսի 12-ին Մեդելյին քաղաքում ստորագրել են դրա համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Ինչպես նշել է իրավապաշտպան և իրավաբան Գերման Պերֆետտին, Կոլումբիայում շատ կան միասեռական եռյակ միություններ, սակայն դա առաջին դեպքն է, երբ ամուսնությանը պաշտոնապես է տեղի ունենում։

Նմանատիպ նյութեր