211652_close_icon
views-count13633 դիտում article-date 12:24 14-06-2017

Ողջ ամառ 14 հերթափոխով ամառային հանգիստը ուսումնամարզական վարժանքների հետ զուգահեռում են 6000 պատանի երկրապահներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութը ներկայացնում է ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարի առօրյան: Այստեղ ամռան ընթացքում 14 հերթափոխով ամառային հանգիստը ուսումնամարզական վարժանքների հետ զուգահեռում են թվով 6.000 պատանի երկրապահներ: Յուրաքանչյուր հերթափոխում պատանիների կողքին լինում են երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկ երկրապահներ, իսկ ամեն առարկայի դասընթացը վարում են տվյալ ոլորտի հմուտ մասնագետներ: Առօրյան հագեցած է մշակութային միջոցառումներով, մարզական, ինտելեկտուալ մրցություններով: Հատկապես գոհ են Արցախի եւ սիրիահայ ընտանիքների երեխաները, որոնց համար նաեւ էքսկուրսիաներ են կազմակերպվում Սեւանի կղզի եւ Գեղարքունիքի մարզի այլ տեսարժան վայրեր: Ի դեպ, հունիսի 17-ին պատանի երկրապահների ճամբարում տեղի կունենա եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնումը Երկրապահին: Միջոցառմանը կմասնակցեն եռասերունդ երկրապահները, նախարարներ, սրբազաններ, հոգեւորական այրեր, տարբեր բնագավառների մասնագետներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր