Հարավային Կորեան և ԱՄՆ-ն պատրաստվում են երկու երկրների ղեկավարների հանդիպմանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շեննոնը բանակցություններ է անցկացրել Սեուլում իր գործընկեր՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի տեղակալ Լիմ Սուն Նամի հետ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման համար, հաղորդում է Ronhap գործակալությունը։
Բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել հունիսի 29-30-ը, Վաշինգտոնում, ինչպես նշել է Շեննոնը լրագրողների հետ հանդիպմանը, մեծ նշանակություն է ունենալու ԱՄՆ-ի և Հրվ. Կորեայի համար, քանի որ նրանց փոխհարաբերություները գլոբալ նշանակություն ունեն։
Երեքշաբթի Շեննոնը այցելել էր նև Ճապոնիա, որտեղ այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Սինսուկե Սուգիյամի և անվտանգության խորհրդի քարտուղար Սյոտարո Յատիի հետ քննարկել էր տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։