211652_close_icon

Եթե Տարոն Մարգարյանը մոտակայքում է, աշխատակիցները շենքում ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն. «Հայկական ժամանակ»

views-count5445 դիտում article-date 10:48 13-06-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել մեր թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։ Ուրբաթ «ՀԺ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։ Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից և աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսևորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր