211652_close_icon
views-count3825 դիտում article-date 10:36 13-06-2017

Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ. սնն­դամթերքն անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարա­կած զեկույցի համաձայն՝ սնն­դամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով: Սա ամենա­բարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համե­մատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ: Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվ­յալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցու­ցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերա­բերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվա­րից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամյա գնա­ճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայաց­նում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով: Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համե­մատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինամիկան ճիշտ հակառակն է. անցած տարվա 5 ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր