211652_close_icon
views-count6189 դիտում article-date 13:37 12-06-2017

Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը

Մինկսում ավարտված Եվրոպայի առաջնությունում բացի հիմնական մրցանակներից սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար: Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչև 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը: Բացի այդ, Հայկ Մարտիրոսյանը բավարարել է գրոսմայստերի կոչման համար անհրաժեշտ բոլոր պայմանները և ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսում նրան կշնորհվի բաղձալի տիտղոսը: Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորում է մեր պատանի ու տաղանդաշատ շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր