211652_close_icon
views-count6778 դիտում article-date 12:52 12-06-2017

Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսի բացման արարողությունը

Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունիսի 14-ին տեղի կունենա Լիլիա Սեդրակյանի հեղինակած գեղանկարների և կոլաժների ցուցահանդեսի բացման արարողությունը, «Պայքար» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև նրա մոդելավորած հագուստի ցուցադրությունը։ Սկիզբը՝ ժամը 15։00-ին։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը։ Մուտքն ազատ է: [b]Լիլիա Սեդրակյան[/b] Ծնվել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն: Այժմ պատրաստվում է ընդունվել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Նկարչությամբ զբաղվել է դպրոցն ավարտելուց հետո: Ներկայանում է բազմաժանր աշխատանքներով՝ գեղանկար, կոլաժ, վիտրաժ, բատիկա, գոբելեն, հագուստի մոդելավորում։ «Բնության մեջ ավելորդ ոչինչ չկա»․ այս միտքն առաջ տանելով ստեղծել է կոլաժներ և հագուստներ՝ վերցնելով հին իրեր և կտորեղեն, որոնք վաղուց անտեսված էին: Հեղինակել է «Պայքար» վիպակը՝ մարդկային ճակատագրերի, բարու և չարի, մի փոքրամարմին աղջնակի դժվարագույն կյանքի պայքարի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր