211652_close_icon
views-count14130 դիտում article-date 16:23 08-10-2017

Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը: Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ, մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Այս ցուցահանդեսը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Այն կգործի մինչև հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է: [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին[/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն և ազգագրական պարեր։ [b]ք. Երևան, Աբովյան 64 (010) 569380, (010) 569383 [email protected] www.facebook.com/cpc.arm/[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր