211652_close_icon
views-count5846 դիտում article-date 12:11 12-06-2017

Հայ ժողովրդի ներկայացուցիչների զանգվածային սպանությունները, աքսորները մարդկության հանդեպ հանցագործություն է. ՔԻՊ. aravot.am

[url=http://www.aravot.am/2017/06/12/891237/]Aravot.am[/url]-ը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ի հայտարարությունը, որտեղ ասված է. «Խորհրդային բռնազավթման տարիներին (1920-1990թթ.) սպանվել, դատվել, աքսորվել, հալածվել է 42.000 հայ (խորհրդային տվյալներով՝ 1949թ. հունիսի 14-ին մեկ օրում Սիբիր է աքսորվել 13.000 հայ)՝ Սարդարապատի հերոսներն ու նրանց հարազատները, 1-ին Հանրապետության պետական-հասարակական գործիչներ, Հայաստանի բանակի նախկին զինվորներ-սպաներ, հայրենադարձներ, Հայաստանի ազատության համար պայքարողներ, իրավապաշտպաններ, գրողներ, մտավորականներ և այլն: Հունիսի 14-ը՝ [url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2648&lang=arm]Բռնադատվածների հիշատակի օրը[/url], ներառված է ազգային օրացույցում: [url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1778&lang=arm]«Բռնադատվածների մասին ՀՀ օրենքով»[/url] սահմանված է բռնադատվածի կարգավիճակն ու իրավունքները: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդի ներկայացուցիչների զանգվածային սպանությունները, ազատազրկումները, բռնի տեղահանումները, աքսորները, հալածանքները, բռնաճնշումները որակում է մարդկության հանդեպ կատարված հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի և դատապարտելի է: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հույս է հայտնում, որ ոչ ընտրակաշառքով ընտրված պատգամավորները, կուսակցությունների ղեկավարները, մտավորականները, զինվորականները, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները (հատկապես՝ «Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը»), իրավապաշտպանները, ԶԼՄ-ները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հունիսի 14-ին կայցելեն Երևանում Բռնադատվածների հիշատակին կառուցված հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն, հանդես կգան մարդկության հանդեպ Խորհրդային բռնամիության կատարած հանցագործությունը դատապարտող գնահատականներով»։ [b]Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր