211652_close_icon

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածվող հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում. ԱՀ ՊՆ

views-count11258 դիտում article-date 11:38 12-06-2017
Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում: [b] . ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր