211652_close_icon
views-count1258 դիտում article-date 12:47 11-03-2023

Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊՆ

Տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր գիշերը Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է դիվերսիոն ներթափանցման փորձ: 

Այդ առնչությամբ  «Արցախպրես»-ի հարցման  ի պատասխան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը տեղեկացրել է, որ  նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ անփոփոխ և հարաբերական կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին» ,-նշել է Սուրեն Սարումյանը:

Նմանատիպ նյութեր