8758 դիտում
19:40 10-06-2017
Ուկրաինան մեկընդմիշտ հրաժեշտ է տալիս ռուսական կայսրությանն ու վերադառնում Եվրոպական ընտանիք. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան մեկնդմիշտ ցտեսություն կասի ռուսական կայսրությանը, հայտնում է [url=https://112.ua/glavnye-novosti/poroshenko-ukraina-nikogda-bolshe-ne-vernetsya-v-sovetskiy-soyuz-395015.html]112 Украина[/url] հեռուստաալիքը:
«Ուկրաինան այլևս երբեք չի վերադառնա Խորհրդային Միություն, դա կլինի վերջին հրաժեշտը ռուսական կայսրությանը, մեր երկիրը վերադառնում է Եվրոպական ժողովուրդների ընտանիք: Ես հպարտ եմ, որ դա մեզ հաջողվեց», - ասել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողություն է տեղի ունեցել: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանը և ԵՄ խորհրդում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան ստորագրել են Եվրամիության օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ՝ Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 11-ից: Եվ ուկրաինացիները իրավունք կստանան առանց վիզայի տեղաշարժվել Եվրամիության երկրներում:
Նմանատիպ նյութեր
3645 դիտում
11:45 16-04-2022
Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան. Զելենսկի
1114 դիտում
18:17 04-09-2014
Ուկրաինան երբեք չի ցանկացել պատերազմ, հոգնել է պատերազմից. Պորոշենկո
1124 դիտում
15:48 12-09-2014
Ուկրաինան շատ բաներ է արել՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարներ ստանալու համար. Պորոշենկո
Այս բաժնից
427 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN