Ուկրաինան շատ բաներ է արել՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարներ ստանալու համար. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան բավականին շատ բաներ է արել՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարներ ստանալու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Պորոշենկոն ընդգծել է, որ «ուկրաինացիներն իրենց կյանքում հանձնեցին ամենադժվար քննություններից մեկը՝ ԵՄ-ի անդամ դառնալու համար».
«Երբեք Ուկրաինան այս մակարդակի աջակցություն չի ունեցել աշխարհում և Եվրոպայում, և պարզապես անքաղաքավարի կլիներ մեզ անդամակցության հեռանկարներ չտրամադրելը»,- ասել է Պորոշենկոն: