Ուկրաինան երբեք չի ցանկացել պատերազմ, հոգնել է պատերազմից. Պորոշենկո
УНН-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ցանկացել պատերազմ, հոգնել է պատերազմից և կանի ամեն հնարավորը, որ երկրում խաղաղություն հաստատվի:
Նախագահի խոսքերով՝ խաղաղությանն ուղղված առաջին քայլերը պետք է լինեն հրադադարը, զինաթափմանը նպաստող վճռական գործողությունները, համազգային երկխոսությունը, համապատասխան օրենսդրության ընդունումը, որոնք երկարաժամկետ կայունություն կապահովեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում:
Պորոշենկոն նշել է, որ այս մասին տեղեկացրել է գործընկերներին ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցությունների ընթացքի մասին: