Գերի ընկած Խոջոյանն, ամենայն հավանականությամբ, ենթարկվել է կտտանքների
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակները հանդիպել են ադրբեջանական սահմանը հատած ծերունու ընտանիքի անդամներին: Իսկ Բաքվի գրասենյակը բանակցում է ադրբեջանական իշխանությունների հետ` գերու հետ հանդիպելու համար: Հանդիպումը, դեռ չի կայացել:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է Ժնևյան կոնվենցիայի այն կետերը, որոնք վերաբերում են պատահական սահմանը հատած, գերի ընկած քաղաքացիներին:
Ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում 77-ամյա Խոջոյանը խոսում է Վերին Կարմիրաղբյուր գյուղի մասին, սակայն թարգմանության մեջ ասվում է, թե ինքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է:
Խոջոյանն ամենայն հավանականությամբ ենթարկվել է կտտանքների, սակայն տեսանյութում նա ասում է, թե վայր է ընկել և կոտրել է ձեռքը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1391153971]Armnewstv.am[/url]