Նիգերը հետ է կանչել Քաթարից իր դեսպանին
Նիգերի Հանրապետությունը՝ որպես հավատարմության նշան արաբական մի շարք պետություններին, հետ է կանչել Քաթարից իր դեսպանին։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Մի շարք աֆրիկյան պետություններ, այդ թվում՝ Սենեգալը, նույնպես հայտարարել է Քաթարի հետ դիվանագիատական հարաբերությունները խզելու իր ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ Քաթարի հետ այլևս դիվանագիատական հարաբերություններ չունեն Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Մավրիտանիան, Եմենը, Եգիպտոսը, Մալդիվները, Լիբիան։
Իսկ ՌԴ ԱԳ նախարար սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ մոսկվան ամեն ինչ անելու է, որպեսզի Քաթարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը հարթվի։