211652_close_icon
views-count2835 դիտում article-date 15:15 05-11-2016

Քլինթոնների բարեգործական հիմնադրամը հաստատել է Քաթարից 1մլն դոլարի ստացումը

Բիլլ Քլինթոնի անվան հիմնադրամը խոստովանել է, որ 1 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել Քաթարից հիմնադրամին այն ժամանակ, երբ Հիլարի Քլինթոնը զբաղեցնում էր պետքարտուղարի պատոնը, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ պաշտոնը զբաղեցնելուց հետո հիմնադրամը պետք է Պետդեպին իրազեկեր նման նվիրատվության մասին, սակայն Պետդեպում հաստատել է, որ նշված գումարի մասին որևէ տեղեկություն չեն ստացել։ Նշեբք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նաև այն մասին, որ Քլինթոնի անվան հիմնադրամը մի քանի տասնյակ միլիոն դոլար է ընդունել տարբեր երկրներից՝ որպես նվիրատվություն, որոնց Պետդեպը մեցղադրել էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Նշված երկրներն են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Օմանը, Բրունեյը և Ալժիրը։

Նմանատիպ նյութեր