211652_close_icon
views-count4293 դիտում article-date 22:25 22-11-2016

Փարիզում դիմակավորված անձինք կողոպտել են Քաթարից ժամանած 2 քույրերի՝ հափշտակելով 5 մլն դոլարի զարդեր

Փարիզի հյուսիսում կողոպտել են Քաթարից ժամանած 2 քույրերի: Այս մասին հայտնում է CNN-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմակավորված անհայտ անձինք հափշտակել են 5,3 մլն դոլար արժողությամբ անձանական իրեր և ոսկյա զարդեր: Ըստ Փարիզի գլխավոր դատախազի քարտուղար Ֆլավյեն Ֆուկեի՝ կանայք մեքենայով ուղևորվելիս են եղել Շառլ Դը Գոլի օդանավակայան, երբ դիմակավորված տղամարդիկ կանգնեցրել են ավտոմեքենան, արցունքաբեր գազ փչել, ինչից հետո հափշտակել վերջիներիս զարդերն ու անձնական իրերը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր