211652_close_icon

Գեներալ Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը` ողբերգական վթարից զոհված Գարիկ Արմենակյանի եւ Հենրիկ Լեւոնյանի մահվան կապակցությամբ

views-count28447 դիտում article-date 23:33 24-08-2015
Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, հինգերորդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր կսկիծ եւ ցավակցություն եմ հայտնում` օգոստոսի 22-ին տեղի ունեցած[url=https://shamshyan.com/hy/article/2015/08/22/62536/] ողբերգական պատահարի[/url] կապակցությամբ, որին զոհ գնացին հայ ազգի երկրապահ զավակներ` մեր սիրելի օպերատոր, մեր հարազատ Գարիկ Արմենակյանն ու մեր լավ ընկեր Հենդոն` Հնձար Լեւոնյանը: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ցավակցական խոսքը ներկայացնում է ստորեւ. Կորուստն անդառնալի է, վիշտն անամոք: Եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից ցավակցում եմ Արմենակյանների եւ Լեւոնյանների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին: Ինքներս էլ, սակայն, այս օրերին բազում ցավակցություններ ենք ընդունում: Կատարվածի վերաբերյալ վշտակցություն են հայտնում Արցախյան ուխտագնացության հարյուրավոր մասնակիցները` երկրապահներ Հանրապետության բոլոր տարածքներից, վշտակցություն են հայտնում Արցախի բոլոր վարչական շրջանների բնակչությունն ու ղեկավարները: Հիրավի, կորուստը նաեւ երկրապահական ընտանիքինն է: Գարիկ Արմենակյանը, որ երկրապահությունը եւ մասնագիտական հմտությունները ժառանգել էր հորից, ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում մասնակցել է ԵԿՄ ձեռնարկներին, վավերագրել է բազում երկրապահական միջոցառումներ, ակցիաներ: Գարիկի կատարած աշխատանքը հարստացրել է ԵԿՄ արխիվը, այդ տեսա եւ լուսանկարահանումների հիման վրա պատրաստվել են եւ դեռ պատրաստվելու են ֆիլմեր, տեսանյութեր, տպագիր մամուլի հրապարակումներ: Պատահական չէ, որ այս երկու օրվա ընթացքում նաեւ Գարիկի գործընկերներից ենք ցավակցություններ ստանում: Գարիկը նաեւ հայոց բանակի սպա էր` մայոր եւ ազնվորեն հայրենիքին էր ծառայում «Հայ Զինվոր» թերթում: Հենրիկ Լեւոնյանի ապրած կյանքը եւս երկրապահական էր: Նա լուրջ մասնակցություն ուներ ԵԿՄ տպագիր հրատարակչությունների կայացմանը: Առանց մեր Հենդոյի մասնակցության, առանց նրա ջանքերի չէր անցնում եւ ոչ մի երկրապահական միջոցառում: Նա սրտացավ ու հոգատար հայ մարդ էր` երկրապահ: Եվս անգամ ցավակցություն հայտնելով անդառնալի կորստյան առիթով` նաեւ առողջություն եմ մաղթում պատահարից տուժած Աննա Թովմասյանին լավ մարդ, լավ երկրապահ, լավ հայ, լավ մասնագետ եւ դեռ լուրջ անելիքներ ունի: Ես վստահ եմ` նա դեռ պիտանի է լինելու մեր ազգին, մեր պետությանը: Առողջություն նաեւ օպերատոր Լիպարիտ Ասատրյանին, ով բարեբախտաբար, ծանր վնասվածքներ չի ստացել պատահարի արդյունքում: [b] ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր