Փրկարարները 14 ահազանգ են ստացել Երևանում ու 4 այլ քաղաքներում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արագած, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: