Փրկարարները 9 ահազանգ են ստացել Երևանում ու մարզերի այլ քաղաքներում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: