Փրկարարները 15 ահազանգ են ստացել Երևանում ու այլ քաղաքներում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: