Երևանի քաղաքապետարանը շարունակում է թեժ գծերով հեռախոսազանգեր ստանալ
                        Մայիսի 29-ից հունիսի 4-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 274 հեռախոսազանգ: 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 229-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: 
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 64 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ  12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

