10093 դիտում
15:52 09-06-2017
Ռուս օդաչուները զանգվածաբար լքում են ռուսական ավիաընկերությունները և տեղափոխվում Ասիա
Ռուսական ավիաընկերությունները մտահոգություն են հայտնել աշխատանքի նպատակով դեպի ասիական երկրներ իրենց օդաչուների տեղափոխման վերաբերյալ, գրում է «Կոմերսանտ» թերթը։
Ըստ տեղեկությունների՝ միայն վերջին 2.5 տարիների ընթացքում Ասիա աշխատելու են մեկնել 300-ից ավելի օդաչուներ, ևս 400-ը այդ գործընթացի մեջ են գտնվում ներկա պահին։
Թերթի տվյալներով՝ օդաչուների «հոսքը» հիմնականում հարվածել է «S7», «Ուրալյան ավիաուղիներ», «Վոլգա-Դնեպր» և «Բիմ-Ավիա» ընկերություններին։ Նշված ավիափոխադրողները լքում են առավել լավ պատրաստված ու գերազանց անգլերենի իմացությամբ օդաչուները։
Օդաչուների տեղափոխման հիմնական պատճառը արտասահմանում բարձր աշխատավարձն է և տարվա ընթացքում մի քանի անգամ հանգստի մեկնելու հնարավորությունը, ինչը նրանք չունեն հայրենիքում։
Նմանատիպ նյութեր
969 դիտում
15:37 30-03-2015
Իդլիբի բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը
40711 դիտում
09:19 15-12-2017
Ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են հայ-ռուսական սահմանի ուղեկալները, ապամոնտաժում աշտարակները. «Ժամանակ»
1447 դիտում
08:36 28-03-2014
Ջավախահայերին զանգվածաբար ռուսական անձնագրեր չեն տալիս. ՉԻ
Այս բաժնից
859 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1324 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
877 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել