1450 դիտում
08:36 28-03-2014
Ջավախահայերին զանգվածաբար ռուսական անձնագրեր չեն տալիս. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում անհեթեթություն համարեց նախօրեին վրացական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե ջավախահայերին Թբիլիսիում զանգվածաբար ռուսական անձնագրեր են տալիս։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հրապարակել էին Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությունը, որի համաձայն՝ Թբիլիսիում գտնվող Ռուսաստանի նախկին դեսպանատանը էթնիկ հայերի հերթեր են գոյացել. վերջիններիս ՌԴ անձնագրեր են բաժանում։ Նրա խոսքով՝ Վրաստանի էթնիկ հայ բնակչության մեծամասնությունն արդեն ստացել է ռուսական անձնագրեր։ «Դրանք նրանց բաժանել են վաուչերների պես»,–ասել էր նա՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են կոնկրետ մարդիկ։
Արտակ Գաբրիելյանն ասաց, որ տեղեկությունը ստուգել է Թբիլիսիից և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Նա պարզաբանեց, որ 2008 թվականին՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո, մինչև հիմա որպես երկու երկրների միջնորդ–դեսպանատուն հանդես է գալիս Շվեյցարիայի դեսպանատունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6870 դիտում
22:38 16-12-2018
ԱԱԾ տնօրենն անդրադարձել է ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի թեմային. Tert.am
10099 դիտում
15:52 09-06-2017
Ռուս օդաչուները զանգվածաբար լքում են ռուսական ավիաընկերությունները և տեղափոխվում Ասիա
40714 դիտում
09:19 15-12-2017
Ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են հայ-ռուսական սահմանի ուղեկալները, ապամոնտաժում աշտարակները. «Ժամանակ»
Այս բաժնից
913 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
889 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության