Առաջադրվել են Ազգային ժողովի պատվիրակությունների թեկնածուները
ՀՀԿ-ն առաջադրել է Ազգային ժողովի պատվիրակությունների թեկնածուներին: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է Արա Բաբլոյանի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարի պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյանի, ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար՝ Հերմինե Նաղդալյանի, Հայաստան-Եվրամիություն և Եվրանեսթի պատվիրակության ղեկավարի՝ Արմեն Աշոտյանի, ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար՝ Կորյուն Նահապետյանի, Ուղղափառության՝ Արտաշես Գեղամյանի, Սևծովյան խորհրդարանական վեհաժողով՝ Գագիկ Մինասյանի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով՝ Մարգարիտ Եսայան և Միջխորհրդարանական միությունում նորից ի պաշտոնե առաջադրվել է Արա Բաբլոյանի թեկնածությունները: