Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 8-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 107 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է բազմոցից և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1941 թ. ծնված Թ. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 06:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին աթոռից ընկել է հատակին. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1939 թ. ծնված Դ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: