«Վեոլիա Ջուր»-ը վերացրեց Նոյեմբերյանի «Գիժ սարի» ջրատարի վթարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի սկզբին Նոյեմբերյանում ջուրը հանկարծ սկսեց «քչություն անել»: Գալիս էր ծորակից, բայց, ըստ սպառողների, «էն չէր»: Ասենք, Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Նոյեմբերյան» տեղամասի աշխատակիցներն իրենք էլ էին դա նկատում: Եւ որոշեցին պարզել ջրի անբավարարության պատճառը:
Նոյեմբերյանը կենարար հեղուկը ստանում է «Գիժ սարի» ջրատարով: Պարզ էր, որ ջուրը կորչում էր այս ճանապարհին: Բայց որտե՞ղ: Ջրատարի երկարությունը մոտ 60 կիլոմետր է: Հատկապես ո՞ր հատվածում այն կարող էր վթարված լինել: Կային ենթադրություններ, բայց ... Ինչեւէ, ջրակորստի հետքերով վթարաորոնողական աշխատանքներ կազմակերպվեցին:
Պարզվեց, որ խնդիրը 219մմ տրամագիծ ունեցող այս հին ջրատարի 30-ից 38-րդ կիլոմետրերի վրա էր: Խողովակաշարի այդ 8 կիլոմետրանոց հատվածում հայտնաբերվեց միանգամից 5 վթար, որոնք պատճառ էին դարձել վայրկյանում 5-7 լիտր ջրակորստի: Նոյեմբերյանի նման ոչ մեծ բնակավայրի համար դա քանակ է: Այստեղից էլ սպառողների դժգոհությունը:
«Նոյեմբերյան» տեղամասի աշխատակիցները 2 օրում կարողացան վերացնել վթարները և վերականգնել քաղաքի բնականոն ջրամատակարարումը:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]