211652_close_icon

Կառավարման բոլոր սուբյեկտները, բիզնես պրոցեսները պետք է թվայնացնենք․ վարչապետ

views-count6158 դիտում article-date 13:30 08-06-2017
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը միասնական թվայնացված միջավայրի անցնելու վերաբերյալ հանձնարարական տվեց: «ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայացման կառավարման համակարգ»,- ասաց վարչապետը և հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ։ Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց երկու շաբաթում ամփոփել ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնել: «Պիտի ունենանք թվայնացման քարտեզ։ Մենք բոլոր մեր կառավարման սուբյեկտները, բիզնես պրոցեսները պետք է թվայնացնենք, արդեն ունենք նման փորձ մի քանի գերատեսչություններում և ունենք էֆեկտներ։ Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել, մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր