211652_close_icon
views-count889 դիտում article-date 23:28 04-05-2020

Իշխանությանը արտակարգ դրություն պետք է նաև քաղաքական պրոցեսները հետաձգելու համար. ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

[b]Հայկական մեծ վիճակախաղ[/b] Երեկ վարչապետը, պարետը, առողջապահության նախարարը պաշտոնապես վերցրեցին պատասխանատվությունը՝ մայիսի 4-ից մեկնարկող «հայկական մեծ վիճակախաղի» հետևանքների համար։ Այսօրվանից պետությունը մտնում է նոր փուլ՝ լի անկանխատեսելի ռիսկերով և, շեշտում ենք, նախադեպը չունեցող սցենարով։ [b] Փաստենք.[/b] ա/ Որևէ պետություն հիվանդացության աճի պայմաններում չի գնացել կարանտինի թուլացման։ բ/ Առանց թեստավորումների քանակի էական ավելացման՝ կարանտինի թուլացումը կույր խաղի է նման։ Մի պահից անհնար է լինելու տիրապետել իրականությանը: Գ/ Առանց հիվանդանոցային ռեզերվների էական ավելացման՝ կարանտինի թուլացումը նմանվում է ավանտյուրայի։ Դ/ Որպես ամենահավանական սցենար նշվում է այսուհետ ասիմպտոմ և թեթև հիվանդներին տնային պայմաններում մեկուսացնելու տարբերակը։ Արդյո՞ք, իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանում բնակարանային պայմաններն այնպիսին են, որ մեծամասնությունը չունի տնային պայմաններում մեկուսանալու հնարավորություն։ Ի դեպ, նախարար Թորոսյանը բարձրաձայնում է, որ ասիմպտոմ կամ թեթև հիվանդը կարող է դառնալ այլոց ծանր հիվանդության կամ մահվան պատճառ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե 2 սենյականոցում 5-6 հոգով ապրող մարդիկ, ինչպես կարող են մեկուսանալ։ Պարետ Ավինյանի զգուշացումը, թե իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ լինել դեպի ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, հակասական զգացողություններ է առաջացնում։ Չի բացառվում, որ Ավինյանը ուղղակի գտնվում է վարչապետի իմպուլսիվ քաղաքական ազդեցության տակ, և չի կարողացել կասեցնել նմանօրինակ ավանտյուրան։ Կա վարկած, որ իշխանությունը շատ լավ հասկանում է ռիսկերը, բայց ունի իր հաշվարկները, այն է՝ մայիսի 14-ին լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը, և դրանից հետո մի քանի օրվա ընթացքում իշխանությունը, վկայակոչելով հիվանդների թվի կտրուկ աճը, նորից արտակարգ դրություն կհայտարարի։ Իսկ իշխանությանը արտակարգ դրություն պետք է նաև քաղաքական պրոցեսները հետաձգելու համար։ Ակնհայտ է, որ լուրջ սոցիալական լարվածություն է կուտակվում։ Կա նաև ամենապարզ վարկածը՝ իշխանությունը պարզապես չգիտի՝ ինչ անել։ Իսկ հայ հասարակության մի զգալի հատվածի համար սահմանափակումների թուլացումը նույնականացվում է վիրուսի վերացման հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասում է, որ եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ, իսկ եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր: Իսկ եթե իսկապես հասարակությունը չկարողանա պահել կանոնները: Ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ոչ թե պետության, այլ հասարակության՝ ժողովրդի վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ նման պայմաններում սահմանափակումների էական թուլացումը, ամենայն հավանականությամբ, բերելու է հիվանդների թվի զգալի աճի։ Ինչ հաշվարկ էլ որ ունենա իշխանությունը, դրա հիմքում դրվում է տասնյակ հազարավոր մարդկանց առողջությունը։ [b] Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]

Նմանատիպ նյութեր