2228 դիտում
16:37 08-06-2017
Մաքսային ծառայողները ծանոթացել են զննող սարքավորումների առանձնահատկություններին
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում «Rapiscan» սարքավորման մասնագիտական հնարավորություններին առավելագույն տիրապետելու նպատակով Հայաստանի մաքսային ծառայողների համար հատուկ դասընթաց է կազմակերպվել՝ շուրջ 30 աշխատակիցների մասնակցությամբ:
«Rapiscan Systems» ընկերության մասնագետները ներկայացրել են սարքավորման կիրառման նորույթներն ու ժամանակակից մեթոդները:
Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, փորձի փոխանակումը հնարավորություն կտա տեխնոլոգիական նոր լուծումներով առավելագույն արդյունքի հասնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի մաքսային կանոնոների խախտման փորձերի կանխման արդյունավետության բարձրացմանը, մաքսանենգության դեմ պայքարին:
Ընկերության աշխատակից Մելիսա Օդեգարդի խոսքով՝ միջազգային փորձի հիման վրա հայ գործընկերներին ներկայացվում է, թե ինչպես կարելի է առավել ճշգրիտ վերլուծել, մեկնաբանել ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերները և ավելի արդյունավետ կիրառել գործնականում:
Նմանատիպ նյութեր
2753 դիտում
19:13 14-10-2016
Երիտասարդ սպաները ծանոթացել են զորամիավորման խնդիրների առանձնահատկություններին
3559 դիտում
19:21 06-05-2017
Մաքսային ծառայությունը համալրվել է ժամանակակից զննող սարքավորումներով
3496 դիտում
15:47 27-07-2017
Դատարաններում զննող սարքերի տեղակայման հարցը մոտ ապագայում լուծել հնարավոր չէ. Դատական դեպարտամենտ
Այս բաժնից
748 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)