Հանրակրթության վարչության նոր պետը Երևանի ընտրություններին ներկայացել է կեղծ վկայականով․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Երևանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ:
«Ազատություն» ռադիոկայանի այդ օրվա տեսանյութում նշվում է, որ նա որպես դիտորդ ընտրատեղամասերից մեկում գտնվել է կեղծ վկայականով: Տիկինը ներկայացել է «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից: Նա, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդ գրանցված չի եղել:
Մինչև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում նշանակվելը Աննա Ստեփանյանը Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի տնօրենն էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]