Փրկարարները 20 ահազանգ են ստացել Երևանում ու այլ մարզերում փակ դռների վերաբերյալ
Հունիսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի, Արագածտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: