ԱՄՆ-ում կինն իր վրա է վերցրել ավտոմեքենայի հարվածը` փրկելով անծանոթ երեխայի կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միացյալ նահանգներում կինը փրկել է անծանոթ երեխայի կյանքը` իր վրա վերցնելով մեծ արագությամբ ընթացող մեքենայի հարվածը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` երեխան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, սակայն կնոջ շնորհիվ ողջ է մնացել: Սկզբում որոշվել է ոտքի ամպուտացիա անել, սակայն բժիշկների ջանքերի և մի քանի վիրահատությունների շնորհիվ հաջողվել է փրկել վերջույթը:
«Եթե նա չմիջամտեր և իր վրա չվերցներ հիմնական հարվածը, երեխային մեքենան կսեղմեր, և նա կմահանար»,- հայտարարել է ոստիկանությունը:
Այս պահին կինը գտնվում է հիվանդանոցում: Առողջանալուց հետո նա կպարգևատրվի արիության համար: