Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա զինված հարձակում գործած բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանում այսօր տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունների մասնակից 4 անձինք սպանվել են Իրանի անվտանգության ուժերի կողմից։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքի էին ներխուժել զինված անձինք և սկսել էին հրազենային կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա։
Քիչ անց զինված հարձակում էր կատարվել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, որտեղ մահպարտ-ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը։
Երկու ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կա 39 վիրավոր։ Պատգամավորներն արդեն լքել են խորհրդարանի շենքը։