«Հայդուկ» ջոկատի գրասենյակը դարձավ մեկ տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016-ի ապրիլյան պատերազմը մեզ համար առիթ և պատճառ դարձավ ու հնարավորություն ստեղծեց նորանոր ազգային գվարդիաներ, ռազմահայրենասիրական և բարեգործական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք հետայսու պատերազմական նման իրավիճակներում և այլ հարկ եղած դեպքերում իսկույն կկանգնեն հայ զինվորների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների կողքին:
Ապրիլյան պատերազմի օրերին Արցախում գտնվող «Հայդուկ» ջոկատն Արցախ աշխարհում անցկացրեց ավելի քան մեկ ու կես ամիս, որից հետո ջոկատի անդամները վերադարձան քաղաքացիական կյանքին, իսկ ջոկատի հրամանատարական կազմն անցավ «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպության ստեղծման աշխատանքներին:
2016-ի հունիսի 6-ին Երևանի ՀԱ թաղամասում գտնվող Անդրանիկի 112 շենքի առաջին հարկում, թիվ 1 նեղլիկ և կիսաքանդ բնակարանում, մեկնարկեց «Հայդուկ» ջոկատի գրասենյակային գործունեությունը: Կարճ ժամանակ անց, ջոկատի ակտիվիստների ջանքերով տարածքը վերանորոգվեց, բարեկարգվեց և սկսեց լիարժեքորեն ծառայել իր նպատակին:
Հունիսի 6-ին «Հայդուկ» ջոկատի գրասենյակը դարձավ 1 տարեկան:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի